1775 դիտում
19:16 10-03-2016
Մոսկվայում կայացել է Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը
Այսօր` մարտի 10-ին, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Մոսկվայում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Հանդիպմանն անդրադարձ արվեց երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցությանը, պարբերական խորհրդատվությունների անցկացմանը։
Նախարարներ Նալբանդյանն ու Լավրովը մտքեր փոխանակեցին հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը ստորագրեցին Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների միջև 2016-2017թթ. խորհրդատվությունների ծրագիրը, որով նախատեսվում է առաջիկա երկու տարիների ընթացքում ԱԳՆ-ների միջև անցկացնել միջազգային, տարածաշրջանային խնդիրների, տեղեկատվական ապահովման, հյուպատոսական և այլ հարցերի վերաբերյալ շուրջ երեք տասնյակ խորհրդատվություններ։
Նմանատիպ նյութեր
1320 դիտում
21:34 23-06-2014
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ
854 դիտում
12:31 09-04-2015
ՌԴ-ում տեղի է ունեցել Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը
Այս բաժնից
1084 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
928 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը