211652_close_icon
views-count638 դիտում article-date 12:31 09-04-2015

ՌԴ-ում տեղի է ունեցել Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Ռուսաստան պաշտոնական այցի երկրորդ օրը ծաղիկ է խոնարհել անհայտ զինվորի հուշարձանին: Այնուհետեւ տեղի է ունեցել Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, որը շարունակվել է ընդլայնված ձևաչափով: Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, որ Հայաստանն իրենց հուսալի գործընկերն ու դաշնակիցն է, իսկ հարաբերությունները դարերի պատմություն ունեն, որոնք նոր մակարդակի են հասել Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու համատեքստում: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը` Լավրովը նշել է, որ Մոսկվան ղարաբաղյան հակամարտության սրացում թույլ չի տա: Ռուսաստանի արտգործնախարարը համոզված է, որ, չնայած ռազմական հռետորաբանությանը, շահագրգիռ կողմերից ոչ ոք չի ուզում դա: Էդվարդ Նալբանդյանն էլ նշել է, որ Հայաստանի դիրքորոշումը համընկնում է Մինսկի խմբի համանախագահների մոտեցմանը:

Նմանատիպ նյութեր