1018 դիտում
19:37 10-03-2016
ՀՀ ԱԳՆ-ում Եվրոպայի քոլեջի ունկնդիրների հետ հանդիպում է տեղի ունեցել
Մարտի 10-ին ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Տիգրան Մկրտչյանն ընդունեց եվրոպական քաղաքագետների և միջազգայնագետների վերապատրաստման հեղինակավոր կրթոջախներից մեկի՝ Եվրոպայի քոլեջի (Բրյուգե, Նատոլին) 24 երկիր ներկայացնող շուրջ վեց տասնյակ ունկնդիրների:
Տիգրան Մկրտչյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և հիմնական ուղղությունները, միջազգային, տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:
ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետը անդրադարձավ մասնակցությանը միջազգային ինտեգրացիոն գործընթացներին՝ այդ համատեքստում ընդգծելով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, ինչպես նաև Հայաստան - Եվրամիություն համագործակցությունը։
Տիգրան Մկրտչյանը հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը, այդ ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ջանքերը:
Հանդիպման ընթացքում Տիգրան Մկրտչյանը պատասխանեց Եվրոպայի քոլեջի դասախոսական անձնակազմի և ուսանողների բազմաթիվ հարցերին:
Նմանատիպ նյութեր
2033 դիտում
19:13 20-03-2017
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի քոլեջի ուսանողների հետ
1200 դիտում
18:46 21-11-2019
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԳՆ առընթեր դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների
988 դիտում
16:36 21-06-2024
Այս պահին ՀՀ դեսպանի հետ Իսրայելի ԱԳՆ-ում հանդիպում տեղի չի ունեցել. ԱԳՆ
Այս բաժնից
1075 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
919 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը