2316 դիտում
18:47 10-03-2016
Կեղծ անձնագրով մասնակցել է վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման քննություններին
Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու կեղծ անձնագրով վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման քննություններին մասնակցած անձի ինքնությունը։
2014 թվականի ապրիլի 14-ին առերևույթ հանցագործություն կատարած անձը ՀՀ ոստիկանության Երևանի հաշվառման քննական բաժին է ներկայացրել այլ անձի տվյալներով, սակայն իր լուսանկարով կեղծ անձնագիր, մասնակցել է վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման քննություններին և հանձնելով դրական՝ ստացել է վարորդական իրավունքի վկայական:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել է այլ անձի տվյալներով քննություններին ներկայացած անձի լուսանկարը:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարում պատկերված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ քննչական կոմիտե[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
3323 դիտում
16:04 19-01-2021
Ոստիկանությունը ներկայացրել է վարորդական իրավունքի վկայական ստանալու նոր կարգը
Այս բաժնից
1156 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1264 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1474 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ