Չեխիայում դպրոցականների տեղափոխող ավտոբուս է շրջվել. կա 40 վիրավոր
Չեխիայում այսօր ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով 36 դպրոցական և նրանց ուղեկցող 4 մեծահասակ վնասվածքներ են ստացել և տեղափոխվել մոտակա հիվանդանոցներ, հայտնում է Ria Novosti-ն:
Վթարը տեղի է ունեցել մայրաքաղաք Պրահայից 50 կմ դեպի հյուսիս-արևմուտք տանող ավտոճանապարհին:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ վթարի պատճառը եղել է ճանապարհի սառցակալումը, չի բացառվել նաև վարորդի կողմից ավտոբուսի արագության գերազանցումը եղանակային անբարենպաստ պայմաններում: