Կանադայում դպրոցականների տեղափոխող ավտոբուս է շրջվել. կա 14 վիրավոր
Կանադայի Մանիթոբա նահանգում՝ Վինիփեգ քաղաքի մոտակայքում դպրոցական ավտոբուս է շրջվել: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վիրավորվել է առնվազն 14 մարդ: Այս մասին հայտնում է CTV News-ը:
CTV News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ վթարի վայր է ժամանել բժշկական շտապօգնության 6 մեքենա և հատուկ ուղղաթիռ: Բոլոր վիրավորները հոսպիտալացվել են, 2-ը՝ ուղղաթիռի օգնությամբ:
Դեպքի ժամանակ ավտոբուսում գտնվել է 25 երեխա՝ 12-15 տարեկան:
Վթարի պատճառը և մանրամասները պարզվում են: