Իռլանդիայում 30-ից ավելի դպրոցականների տեղափոխող ավտոբուս է շրջվել
Իռլանդիայի Քորքե քաղաքում 30-ից ավելի դպրոցականների տեղափոխող ավտոբուս է շրջվել, հաղորդում է Independent թերթը:
Թերթի փոխանցմամբ՝ ավտոբուսն ուղղություն էր վերցրել դեպի Ֆերմոյ քաղաք, երբ դեռևս անհայտ պատճառներով շրջվել է:
ՃՏՊ-ի վայրում աշխատում են փրկարարները: Վիրավորների թվի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Հայտնի է միայն, որ դպրոցականներից երկուսին փրկարարները մինչև հիմա չեն կարողանում դուրս բերել ավտոբուսի միջից: