211652_close_icon

Հայաստանի երկնքից հնարավոր կլինի թռչել նվազագույնը 49 դոլարով. ՀՀ շուկա մտած նոր վրացի սեփականատերը կրկնեց տեղեկությունը

views-count5538 դիտում article-date 15:00 09-03-2016
ՀՀ շուկա մտած «Արմենիա» ավիաընկերության բաժնետեր Թամազ Գաիաշվիլին այսօր հայաստանյան լրատվամիջոցների համար հրավիրված մամուլի ասուլիսում կրկնեց և վերահաստատեց տեղեկությունը, որ Հայաստանից շուտով հնարավոր կլինի թռչել սկսած 49 դոլարով: «Գները կլինեն այնպիսին, որ հայերն առանց խնդիրների կարողանան տոմսեր գնել և թռչել այնտեղ, որտեղ ուզում են: Այնպիսի ծառայություն կմատուցենք, որ մրցունակ լինենք մյուս ավիաընկերությունների հետ»,- հայտարարեց Թ. Գաիաշվիլին: Թռիչքներ կիրականացվեն դեպի Մոսկվա և այլ քաղաքներ՝ Թեհրան, Պրահա, Թել-Ավիվ, Կիև, Մինսկ, Բարսելոնա, Լառնակա և Լոնդոն: Ավիաընկերության օդաչուները Հայաստանի քաղաքացիներ են և արդեն Երևանում են: Թամազ Գաիաշվիլին հերքեց մամուլում շրջանառվող տեղեկությունը, որ ավիաընկերությունը պատկանում է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ ասելով. «Բաժնետոմսերի 51 տոկոսը պատկանում է բաժնետեր Աշոտ Թորոսյանին, 25 տոկոսը՝ Ռոբերտ Հովհաննիսյանին, 24 տոկոսը՝ Թամազ Գաիաշվիլիին»: Թամազ Գաիաշվիլին վրացական "Airzena" ավիաընկերության հիմնադիրը և ընկերության Տնօրենների խորհրդի նախկին նախագահն է, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը` նրա տեղակալը։ Ընկերությւոնը փետրվարի 22-ին է ստացել է օդանավ շահագործողի վկայական: Ավիաընկերության անձնակազմը կազմված կլինի 350 մարդուց, որոնց թվում կլինեն վրացական «Airzena» ավիաընկերության մի քանի աշխատակիցներ, իսկ մնացած կադրերի ընտրությունը կկատարվի տեղի մասնագետներից։ «Armenia»-ի տրամադրության տակ կլինեն ինքնաթիռներ, որոնք շահագործում է «Airzena»-ն։ Հիշեցնենք, որ Հայաստանն առանց ազգային փոխադրողի մնաց 2013-ին՝ «Արմավիա» ընկերության սնանկանալուց հետո։ Դրանից հետո Հայաստանի ավիաշուկա մտավ Air Armenia ընկերությունը, որը 2014 թ. հոկտեմբերին սնանկության եզրին հայտնվեց ու դադարեցրեց թռիչքները։

Նմանատիպ նյութեր