211652_close_icon
views-count15358 դիտում article-date 15:13 20-02-2016

Ումից է նվեր ստացել իր առաջին ավտոմեքենան ԱԺ պատգամավոր, գործարար Գարեգին Նուշիկյանը, ներկա դրությամբ ինչ թանկարժեք մեքենա է վարում եւ ավելին

Չկա մի մեքենա, որ գործարար, ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանը երազի ունենալ եւ չունենա: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Գարեգին Նուշիկյանը: Ներկա դրությամբ նա վարում է 2011թ-ի 7-րդ սերիայի BMW: Մեքենայի կոնկրետ արժեքը չէր հիշում, բայց մոտավոր արժեքը 100 հազար դոլար է: Ավտոտեսուչների հետ էլ, նշեց, որ խնդիրներ չի ունենում, քանի որ օրինապահ է: Իսկ առաջին ավտոմեքենան սովետմիության տարիներին առաջին «Վազ 06» է եղել, որը նվեր է ստացել ծնողների կողմից: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին մնում է Գարեգին Նուշիկյանին ցանկանալ էլ ավելի թանկարժեք մեքենաներ եւ անփորձանք երթեւեկություն:

Նմանատիպ նյութեր