211652_close_icon
views-count1636 դիտում article-date 16:21 09-03-2016

Ինչո՞ւ են 2 հաճախորդ «Ատլանտիկ» ակումբում աթոռներով ծեծել իրար

Վահե Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքի Թումանյան փողոցում գործող «Ատլանտիկ» ակումբում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ակումբի հաճախորդների նկատմամբ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք՝ անհիմն վիճաբանել է Անտոն Պողոսյանի հետ, շուրջ 5-7 րոպե հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, որի ընթացքում որպես զենք օգտագոծվող առարկայի գործադրմամբ աթոռով հարվածել է վերջինիս: Անտոն Պողոսյանն էլ իր հերթին անհիմն վիճաբանել է Վահե Միքայելյանի հետ, շուրջ 5-7 րոպե հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, որի ընթացքում որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ աթոռով հարվածել է վերջինիս: Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով: Վահե Միքայելյանի խափանման միջոցը ընտրվել է կալանավորումը, իսկ Անտոն Պողոսյանինը՝ ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր