211652_close_icon

Պետությունը կալանավորներին երկու անգամ ավելի լավ է «նայում», քան թոշակառուներին. «Չորրորդ իշխանություն»

views-count1772 դիտում article-date 10:14 09-03-2016
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Եվրոպայի խորհրդի հրապարակած զեկույցի համաձայն, Հայաստանում բնակչության մեջ կալանավորների տեսակարար կշիռն ավելի բարձր է, քան Եվրոպայում, պետությունն էլ մեկ կալանավորի վրա ծախսում է օրական համարյա տասը եվրո։ «ՉԻ» - Հասկանալի է, որ այդ տասը եվրոն միայն կալանավորների վրա չի ծախսվում՝ դրանով նաև շենքերն են պահպանվում, հսկիչների աշխատավարձերն են վճարվում և այլն։ Բայց ոնց էլ հաշվում ենք՝ էլի այդ գումարի մոտ կեսը պետաթյունը նախատեսում է ծախսել կալանավորների սննդի ու հագուստի վրա։ Իսկ դա արդեն օրական 5 եվրո է, կամ՝ ամսական մոտ 80 հազար դրամ։ Այլ կերպ ասած՝ պետությունը կալանավորներին երկու անգամ ավելի լավ է «նայում», քան թոշակառուներին։ Դեռ չհաշված, որ կալանավորները կոմունալ ծախսեր չեն անում։ Չէ, մենք հասկանում ենք, որ իրականում այդ գումարներն այլ գրպաններ են մտնում։ Բայց փաստը մնում է փաստ՝ եթե ամեն ինչ օրենքով լինի, պետության տված թոշակով տարեցները կալանավորներից երկու անգամ ավելի վատ կապրեն»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր