1432 դիտում
09:34 09-03-2016
Նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ո՞ր կուսակցության մեջ կմտնի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ այս տարվա սեպտեմբերին Գյումրիում պետք է տեղի ունենան ՏԻՄ ընտրություններ:
Մինչև վերջերս թվում էր, թե Հայաստանի երկրորդ քաղաքի քաղաքապետի պաշտոնի համար հիմնական պայքարը ընթանալու է իշխանությունների հովանավորությունը վայելող չորս խմբերի միջև:
Դրանք են՝ գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը, նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը և նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Սակայն կենացները գնալով քաղցրանում են: Նախ` հայտնի դարձավ, որ հնարավոր է՝ առաջին անգամ գյումրեցիներն իրենց քաղաքապետին ուղղակի չընտրեն: ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագծով նախատեսվում է, որ Գյումրիում ևս, ինչպես Երևանում, կընտրվի ավագանի, որի մեծամասնությունն էլ իր կազմից կընտրի քաղաքապետին:
Օրերս էլ քաղաքական շրջանակներում լուրեր տարածվեցին այն մասին, որ ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը, հնարավոր է, նույնպես Գյումրիի քաղաքապետի թեկնածու առաջադրվի: Սակայն ընտրությունների ձևի փոփոխությունը նրա ծրագրերը լրջորեն վտանգել է: Նոր կարգի համաձայն` ավագանու ընտրություններին կարող են մասնակցել միայն կուսակցությունները` ավագանու անդամների թեկնածուների իրենց ցուցակներով:
Այսինքն՝ եթե նախկին նախարարը որոշի այնուամենայնիվ ընտրություններին մասնակցել, ապա նա ստիպված է լինելու ընդգրկվել իշխանական կամ ընդդիմադիր կուսակցություններից մեկում և նրանց ցուցակով մասնակցել ընտրություններին: Արդյոք նա կգնա այդ քայլին, ցույց կտա ժամանակը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
90930 դիտում
23:58 12-05-2018
Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը երիտասարդ կառավարության մասին
Այս բաժնից
2272 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1777 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»