Brabus-ը ներկայացրել է պատմության մեջ ամենահզոր` 900 ձիաուժ հզորությամբ Rocket 900 կուպեն. ֆոտոշարք
Brabus-ը պաշտոնապես հայտարարել է ընկերության պատմության մեջ ամենահզոր` 900 ձիաուժ հզորությամբ Brabus Rocket 900 կուպեի թողարկման մասին, որը ստեղծված է Mercedes-AMG S 65 Coupe-ի հիման վրա:
Ավտոմենքենայի 6,3 լ ծավալով շարժիչը 900 ձիաուժ հզորություն է ապահովում, իսկ առավելագույն արագությունը` 350 կմ/ժ:
Չնայած մեքենայի մեծ քաշին` 100 կմ/ժ արագության կուպեն հասնում է ընդամենը 3,7 վայրկյանում:
Brabus Rocket 900 կուպեն շուտով վաճառքի կհանվի, սակայն գնի մասին դեռ տեղեկություններ չկան:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: