211652_close_icon

Մարտի 8. Երևանի քաղաքապետարանն անակնկալ արեց նաև կին վարորդներին

views-count1984 դիտում article-date 16:05 08-03-2016
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած՝ Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառումների համատեքստում հաճելի անակնկալ է մատուցվել նաև կին վարորդներին: Երևանի փողոցների հատման հատվածներում ու խաչմերուկներում, լուսացուցային կարմիր ազդանշանի ժամանակ, բոլոր կին վարորդներին երիտասարդ կամավորները ծաղիկներ ու շնորհավորական բացիկ են նվիրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից: Անակնկալից շոյված կին վարորդներից շատերը նշել են, որ տեղյակ են քաղաքապետարանի ավանդական դարձած այս նախաձեռնությանը, իսկ այս դեպքում երկակի հաճելի է, քանի որ նախաձեռնության անմիջական մասնակիցն են դարձել:

Նմանատիպ նյութեր