Կոտայքում պարեկները մարտի 8-ի առթիվ ծաղիկներով շնորհավորեցին կին վարորդներին․ այն հաճելի անակնկալ էր բազմաթիվ վարորդների համար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 8-ին, Կանանց միջազգային օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում ծառայություն իրականացնող պարեկները անակնկալ շնորհավորանք էին պատրաստել կին վարորդների համար։ Ճանապարհային վերահսկողությունը մի պահ վերածվել էր ջերմ ու հաճելի պահի, երբ պարեկները կանգնեցնում էին մեքենաները ոչ թե իրավախախտման համար, այլ՝ շնորհավորելու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ, նունյնպես ծաղիկներ նվիրեցին կին վարորդներին՝ պահպանելով ավանդույթը։
Պարեկների այս նախաձեռնությունը հաճելի անակնկալ էր բազմաթիվ վարորդների համար։ Կանայք, որոնք սովորաբար պարեկների կանգնեցումը կապում են ճանապարհային ստուգումների հետ, այս անգամ ստանում էին շնորհավորանքներ, ջերմ խոսքեր և գեղեցիկ ծաղիկներ։
Կանանց միջազգային օրը ևս մեկ առիթ է հիշեցնելու, թե որքան կարևոր դեր ունեն կանայք մեր հասարակությունում։ Պարեկների այս փոքրիկ, բայց ջերմ նախաձեռնությունը բազմաթիվ ժպիտներ պարգևեց ճանապարհներին և ստեղծեց տոնական տրամադրություն։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի