DIOR-ի արշավում նկարահանված դերասան Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո գլխավոր դեր է ստանձնել գիտաֆանտաստիկ սերիալում. aravot.am
Aravot.am-ը գրում է․ «Կյանք ու կռիվ» ֆիլմից հեռուստադիտողին հայտնի դերասան Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է նկարահանման հրապարակ։ Դերասանը գլխավոր դեր է ստանձնել «Կինոդարան»-ի արտադրության նոր՝ «88» 10 մասանաց դրամատիկ, գիտաֆանտաստիկ սերիալում, որի նկարահանումներն կմեկնարկեն հոկտեմբերից։ Պատմությունը ժամանակի մեջ տեղափոխության մասին է:
«88»-ը պատմություն է հոր և որդու, ժամանակի և մեղքի, ընտրության և դրա գնի մասին՝ միաժամանակ ծավալվող երկու դարաշրջանում՝ 2026 թվականի Երևանում և 1988 թվականի Հայաստանում՝ Սպիտակի երկրաշարժին նախորդող շաբաթներին: Գլխավոր հերոսը ճամփորդելով ժամանակի մեջ տեղափոխվում է 1988 թվական` կանխելու մեծ աղետ։ Սամվել Թադևոսյանը մարմնավորում է լրագրող Ադամին։
Տարիներ շարունակ ուրիշների ամենաբարդ պատմությունները բացահայտած լրագրողի համար չբացահայտված է մնում սեփական ընտանիքի պատմությունը․ նրա հայրը՝ ֆիզիկոս Հակոբը, 1994 թվականին անհետացել է առանց հետքի։ Տասնամյակներ անց ի հայտ եկած նոր հանգամանքը Ադամին ստիպում է վերադառնալ վաղուց դադարեցրած որոնումներին։
Հետաքննությունը նրան անսպասելիորեն տանում է 1988 թվականի նոյեմբեր, որտեղ Ադամը հնարավորություն է գտնում հանդիպելու երիտասարդ հորը և բացահայտելու նրա կյանքի մինչ այդ անհայտ կողմերը։ Սակայն անձնական պատմությունը աստիճանաբար կապվում է շատ ավելի մեծ հարցի հետ՝ ի՞նչ գիտեր հայրը մոտեցող աղետի մասին, և արդյո՞ք անցյալում կատարված միջամտությունը կարող է փոխել ապագան։
Սամվել Թադևոսյանի համար «88»-ը վերադարձ է նկարահանման հրապարակ տևական դադարից հետո։ Դերասանը լայն ճանաչում է ձեռք բերել հատկապես «Կյանք ու կռիվ», «Բրավո, Վիրտուզ» ֆիլմերում իր դերակատարմամբ՝ դառնալով ժամանակակից հայկական կինոյի հիշվող դեմքերից մեկը։ Մի քանի տարվա ստեղծագործական դադարից հետո «88»-ում Թադևոսյանը վերադառնում է գլխավոր դերով՝ մարմնավորելով հասուն, ներքին հակասություններով և բարդ անձնական ընտրությունների առաջ կանգնած հերոսի։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում