211652_close_icon
views-count12895 դիտում article-date 15:13 08-03-2026

Մարտի 8-ի հաճելի անակնկալ ճանապարհներին․Լոռու մարզի պարեկները ծաղիկներով շնորհավորեցին կին վարորդներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 8-ին, Կանանց միջազգային տոնի առթիվ կանանց շնորհավորելուն են միացել նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության աշխատակիցները։

ՊԾ պետ, ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ հանրապետության տարբեր հատվածներում պարեկները կանգնեցնում էին մեքենաները, սակայն այս անգամ դա տուգանքի կամ ստուգման համար չէր․ նրանք պարզապես ցանկանում էին շնորհավորել կին վարորդներին և ծաղիկներ նվիրել։ 

ՊԾ Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պարտականությունները կատարող, տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Հրաչյա Ամիրխանյանի և 3-րդ դասակի հրամանատար Վահագն Սարգսյանի գլխավորությամբ, Վանաձորում կազմակերպել էին յուրահատուկ շնորհավորանք։

Շատ կին վարորդներ, երբ պարեկներ Սմբատ Հակոբյանը և Արեն Գալստյանը կանգնեցնում էին ավտոմեքենաները, անմիջապես պատրաստում էին վարորդական իրավունքի վկայականն ու ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, կարծելով, թե հերթական ստուգումն է։ Սակայն նրանց սպասում էր հաճելի անակնկալ․ պարեկները ոչ թե ստուգում էին փաստաթղթերը, այլ ծաղիկներ էին փոխանցում ու ջերմ շնորհավորանքներ հայտնում մարտի 8-ի կապակցությամբ։ 

Այս գեղեցիկ նախաձեռնությունը ճանապարհներին ստեղծել էր ժպիտներ, դրական տրամադրություն և տոնական մթնոլորտ։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 161+
161+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր