211652_close_icon
views-count5242 դիտում article-date 22:20 26-05-2016

Կեղտոտ ատոմային ռումբի մասին Ալիևի հայտարարությունները արդեն մառազմ է. Շարմազանով

Սամվել Բաբայանի իրավունքն է` ինչով զբաղվել: Այս մասին այսօր Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ի պատասխան հարցին, թե Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերադարձը արդյո՞ք քաղաքական է և ինչ դիրքորոշում ունի, Էդուարդ Շարմազանովը մեջբերեց ԼՂ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանին, ով ասել էր, որ Սամվել Բաբայանը չի դիմել ԼՂ Պաշտպանության բանակին՝ մտնելու ծառայության: ՙԱյլ բան չեմ կարող ասել, դա բացառապես յուրաքանչյուր քաղաքացու, այդ թվում՝ Սամվել Բաբայանի իրավունքն է՝ ինչով զբաղվել Լեռնային Ղարաբաղի օրենքի շրջանակներում,- ասաց Շարմազանովը: Նա նշեց, որ պետք չէ աժիոտաժ սարքել, թեպետ ՀՀԿ խոսնակը այն կարծիքին է, որ ավելի լավ է վերադառնան, քան հեռանան՝ զինվորից մինչև արցախյան հերոսամարտի գեներալներ: Անդրադառնալով Ալիևի՝ ավելի ու ավելի հաճախ հնչող հայտարություններին, թե Հայաստանը ՙկեղտոտ ռումբՙ ունի, Շարմազանովն ասաց, որ միգուցե կոռեկտ չէ այլ երկրի նախագահի նկատմամբ այդպես արտահայտվել, բայց դա արդեն մառազմ է: ՚ Ինչ ատոմային զենք՚,-ասաց Շարմազանովը, ու ի պատասխան հիշեցման, որ միգուցե ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հայտարարությունների հիման վրա է նման հայտարարություններ անում, ավելացրեց, որ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, ժողովրդավարական երկիր է, որտեղ կա արտահայտվելու ազատություն: Անդրադառնալով օրերս երրորդ ընթերցմամբ ընդունված Ընտրական նոր օրենսգիրքին, ՀՀԿ խոսնակը հիշեցրեց, որ այն ընդունվեց 102 ձայնով, ինչը, ըստ Շարմազանովի, գերբավարար է՝ համարելու համար, որ փաստաթուղթն ընդունվել է կոնսոլիդացիայով:

Նմանատիպ նյութեր