Սրբոց նահատակաց եկեղեցու պայթեցումն ուղղված էր Ցեղասպանության ճանաչման պահանջի դեմ. Մայր Աթոռ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը շուտով հայց կներկայացնի Թուրքիայի սահմանադրական դատարան` պահանջելով վերադարձնել Սիսի կաթողիկոսարանն իր իրավատիրոջը` Հայ Առաքելական եկեղեցուն: Մայր Աթոռն այդ պահանջի մեջ աջակցելու է Կիլիկիո կաթողիկոսարանին, հայտարարեց Մայր Աթոռի դիվանապետը:
Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը պատահականորեն համընկավ Մեծի Տանն Արամ Ա կաթողիկոսի հայտարարության և Անկախության տոնի` սեպտեմբերի 21-ի հետ: Մայր Աթոռի դիվանապետը չի ուզում անդրադառնալ մամուլի մեկնաբանություններին: Բայց կարծում է` եկեղեցու պայթեցումը միայն հուշարձանի դեմ չէր ուղղված:
Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն անդրադառնալով Մայր Աթոռում տեղի ունեցած եկեղեցական ներկայացուցչական ժողովին նշեց, որ այն ոչ միայն համընդհանուր խնդիրներ քննարկելու, այլ նաև Մայր Աթոռի և Առաքելական եկեղեցու թեմերի միջև կապը սերտացնելու հնարավորություն տվեց: Քննարկվեցին Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ նախատեսված միջոցառումները, որոնցում կարևոր տեղ է զբաղեցնում Ցեղասպանության զոհերի սրբադասման կարգը: Մարտին նախատեսվում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցելությունը Հայաստան, որը Մայր Աթոռի դիվանապետի խոսքով` և' պետական, և' եկեղեցական այց է, որը կնպաստի նաև երկու եկեղեցիների կապը սերտացնելուն:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34150]Armnewstv.am[/url]