1752 դիտում
15:28 23-09-2014
Արամ Ա Կաթողիկոսը՝ Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցման մասին
Սեպտեմբերի 22-ին առավոտյան Աթենք ժամանելուց հետո Մեծի Տանն Կիլիկիո Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Կաթողիկոսը ցավով և հուզումով տեղեկացավ Դեր Զորի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված եկեղեցու և նրան կից թանգարանի և համալիրի պայթեցման մասին, որն իրականացրել են իսլամիստ ահաբեկիչները:
Վեհափառ Հայրապետը դատապարտել է ոճիրը՝ ասելով. «Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին և Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի օրը այս բարբարոսությունն իրականացնողները թող իմանան, որ մեր նահատակների հիշատակը և հանուն արդարության մեր ժողովրդի պայքարը խորհրդանշող դե Զորը հնարավոր չէ ջնջել մեր ժողովրդի հավաքական հիշողությունից»:
Արամ Ա Կաթողիկոսը Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի և Աթենքի ու համայն Հունաստանի Արքեպիսկոպոս Երոնիմոս Բ.-ի հետ հանդիպումներում կոչ է ուղղել Հունաստանի պետական և կրոնական կառույցների պատասխանատուներին՝ խստորեն դատապարտել այս ոճրագործությունը և այն լայնորեն ներկայացնել միջազգային հանրության ուշադրությանը:
Նմանատիպ նյութեր
1758 դիտում
10:59 22-09-2014
Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը` Դեյր էլ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցման կապակցությամբ
2331 դիտում
18:38 25-09-2014
Կանադան դատապարտել է Դեր Զորի Սրբոց նահատակաց եկեղեցու պայթեցումը
1446 դիտում
18:04 24-09-2014
Սրբոց նահատակաց եկեղեցու պայթեցումն ուղղված էր Ցեղասպանության ճանաչման պահանջի դեմ. Մայր Աթոռ
Այս բաժնից
802 դիտում
14:13 25-01-2025
Քննարկվել են Երևանի և Թբիլիսիի միջև ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր
613 դիտում
13:03 25-01-2025
Էրազմուս+ծրագրերին Հայաստանի մասնակցությունը բնականոն շարունակվում է
835 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել