Երևանյան անակնկալ «Զվարթնոց» օդանավակայանում՝ մարտի 8-ի առթիվ
Մարտի 8-ի առթիվ Երևանի քաղաքապետի առաջին շնորհավորանքներն ու անակնկալներն ըստ ավանդույթի մեկնարկել են «Զվարթնոց» օդանավակայանում: Երևանն առանձնահատուկ հյուրընկալությամբ է այս օրը դիմավորում մայրաքաղաք ժամանող կանանց ու աղջիկներին:
Երիտասարդները ժպիտներով ու ծաղիկներով, ինչպես նաև Տարոն Մարգարյանի անունից շնորհավորական բացիկներով են դիմավորելու ամբողջ օրվա ընթացքում Երևան ժամանող հյուրերին:
Առաջին ուղևորուհիներն արդեն իսկ հասցրել են հայտնել իրենց տպավորությունները՝ շնորհակալություն հայտնելով ջերմ վերաբերմունքի ու ընդունելության համար:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]


