Արաքսյան դանակահարել է Աշոտին. վերջինս արնաքամ է եղել, իսկ հետեւանքը՝ անդառնալի
Արաքսյա Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ժամը 16:00-ի սահմաններում սուր կտրող-ծակող գործիքի գործադրմամբ հարվածել է Աշոտ Օվոյանին` դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս` կրծքավանդակի շրջանում ծակած-կտրած չթափանցող վնասվածքի ձևով, ինչ արդյունքում առաջացած արյան առատ կորուստն անզգուշությամբ առաջացրել է տուժեղի մահը:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14 կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: