211652_close_icon
views-count29664 դիտում article-date 21:05 15-12-2021

Ծնկից վիրավորվել է, շրջափակման մեջ արնաքամ է եղել, գերավարվել է, իսկ հիմա կալանավորված է. զինծառայողի եղբայր. Forrights.am

Նոյեմբերի 16-ին մարմնական վնասվածքներով գերեվարված Արեն Արամյանը նոյեմբերի 26-ին հայկական կողմին փոխանցվելուց հետո կալանավորվել է:

Այս մասին Forrights.am-ին ահազանգում է Արենի եղբայրը՝ Կարեն Արամյանը:

Արեն Արամյանը 44-օրյա պատերազմի մասնակից է: Եղբոր փոխանցմամաբ՝ պատերազմից հետո նրան անգամ ներկայացրել են խրախուսման:

28-ամյա կրտսեր սերժանտ Արեն Արամյանը ծառայում է Վանաձորի «Դուցի» զորամասում,  պայմանագրային  զինծառայող է: Արեն Արամյանը ենթասպայական հաստիքով վաշտի ավագն է, հուլիսյան և քառասունչորսօրյա պատերազմների մասնակից, որի ընթացքում բեկորային վիրավորումով է ստացել։  Արենի գլխի երկու վիրավորումն է ստացել  պատերազմի դաշտում։

Նոյեմբերի 14-16-ն, ըստ եղբոր, մասնակցել է Սյունիքի մարտերին, այդ օրերին եղել է շրջափակման մեջ: Արենն այս մասին ընտանիքին տեղեկացրել է նոյեմբերի 16-ին՝ ժամը 11-ի սահմաններում, որից հետո նրա հետ կապը կորել է:

«Երեք պոստ շրջափակված է եղել, Արենը դրանցից մեկում է եղել: Ասաց, որ շրջափակման մեջ եմ…նոյեմբերի 14-ից 16-ը եղել են շրջափակման մեջ: Իրենց ոչ կարողացել են սնունդ հասցնել, ոչ վառելիք, ոչ մի օգնություն չեն ցուցաբերել: Ես, որ փաստերը վերլուծում եմ հասկանում եմ, որ այդ մարդիկ մնացել են բախտի քմահաճույքին:

Ինքը շրջափակման մեջ էր, բայց մեզ ասում էր՝ մենք մեր հողը պետք է պահենք: Արենենց գումարտակի հրամանատարը Սյունիքի հրամկազմին մի քանի անգամ խնդրել է, որ զորքը հետ հանեն այդ տարածքից, մարդկանց փրկեն, բայց իրենց բանի տեղ դնող չի եղել: Իմ ախպերը միանշանակ կռվել է՝ կյանքի գնով: Արենը վիրավորվել է, այս պահին էլ ծնկից վիրավոր է, »,- Forrights.am-ի հետ զրույցում նշում է եղբայրը:

Կարեն Արամյանը կայքի հետ զրույցում ուշագրավ մանրամասներ է ներկայացնում եղբոր գերավերման դրվագից: «Նոյեմբերի 16-իր անձնակազմը լքում է իրեն, մենք խոսակցության ձայնագրությունն ունենք: Արենն իր գումարտակի շտաբի պետի և հրամանատարի հետ հեռախոսով խոսել է, Արենն ասում է՝ մնացել եմ մենակ, պայքարում եմ, բայց որ հասան ինձ տրաքացնելու եմ: Այս խոսակցությունը կա, որտեղ ասում է՝ ես մնացել եմ մենակ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր