211652_close_icon
views-count1936 դիտում article-date 09:24 08-03-2016

Ո՞ր տեսակի կաթնախառնուրդներն են խորհուրդ տալիս օգտագործել և ինչո՞ւ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ մանկական պոլիկլինիկաներում ծնողներին խորհուրդ են տալիս կրծքի կաթին փոխարինող երկու տեսակի կաթնախառնուրդ օգտագործել, առաջինը՝ Hipp, իսկ եթե երեխան ինչ-ինչ պատճառներով դա չի ընդունում, ապա՝ Humana։ Հայաստան է ներմուծվում մեկ տասնյակից ավելի մանկական կաթնախառնուրդ։ Ըստ նույն պոլիկլինիկաներում աշխատող մանկաբույժների, դրանք հիմնականում նույն որակի են։ Ոլորտին քաջածանոթ մեր աղբյուրները փոխանցում են, որ պոլիկլինիկաներում շեշտում են առաջին հերթին Hipp-ը և Humana-ն, որովհետև առաջինը ներմուծում է Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը, երկրորդը՝ Միհրան Պողոսյանի «Քեթրինը»»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր