Բեյլը ծակ գուլպաներով է խաղում` վնասվածքներից խուսափելու համար
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը հատուկ անցքեր է անում խաղագուլպաների վրա` վնասվածքներից խուսափելու համար:
Ժամանակակի գուլպաները այնպես են պատրաստվում, որպեսզի դրանց միջով օդի շրջանառություն լինի, դա օգնում է խուսափել վնասվածքներից և մկանային կծկումներից:
Սակայն բժիշկները նշել են, որ նման անցքերը չեն կարող պաշտպանել վնասվածքներից, դրանք ավելի շուտ հոգեբանական բնույթ են կրում: Նշենք, որ այս մրցաշրջանում Բեյլը 6 անգամ մկանային վնասվածք է ստացել: