Կիևում ձերբակալվել է ավտոմեքենաների առևանգմամբ զբաղվող ադրբեջանցիների հանցախումբը
Կիևում ոստիկանները ձերբակալել են հերթական` ավտոմեքենաների առևանգմամբ զբաղվով 9-րդ հանցախումբը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել երկրի ՆԳՆ ղեկավար Խատիյա Դեկանոիձեն:
Օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ոստիկանները ձերբակալել են Ադրբեջանի 4 քաղաքացու, ովքեր մեղադրվում են առնվազն 8 ավտոմեքենաների առևանգման մեջ:
Ըստ իրավապահների` ադրբեջանցիները առևանգել են, մեծ մասամբ, տեղական արտադրության ավտոմեքենաներ, ինչից հետո տրանսպորտային միջոցները տեղափոխել են են ավտոտնակներ և փոխել թափքի համարը` հետագայում վաճառելու նպատակով: