Զինեդին Զիդան. Տոտին ճիշտ է վարվում
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Ռոմայի» հետ պատասպան խաղից առաջ անդրադարձել է մրցակցի կիսապաշտպան Ֆրանչեսկո Տոտիի հարցին: Հիշեցնենք, որ Տոտին դժգոհություն էր հայտնել, որ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին իրեն խաղային ժամանակ քիչ է հատկացնում:
«Տոտին ֆուտբոլում այնպիսի անհավանական բաներ է արել, որ մենք բոլորս էլ դա գիտենք: Նա գիտի, որ թիմին շատ բան կարող է տալ:
Ես լսել եմ Ֆրանչեսկոյի հարցազրույցի մասին: Ամեն անգամ, երբ նա խաղադաշտ է մտնում, ուրախություն է ապրում:
Դա ճիշտ է, որ Ֆրանչեսկոն իր կարիերայի վերջին փուլից փորձում է առավելագույնս քաղել», ասել է Զիդանը: