Ալեքսանդր Օվեչկինը կեղտոտ ուժային հնարքով մրցակցին կոտրվածք է հասցրել. տեսանյութ
Հոկեյի Ազգային Լիգայի (NHL)` խաղացողների անվտանգության կոմիտեն քննարկելու է «Վաշինգթոնի» ռուս հարձակվող Ալեքսանդր Օվեչկինի մասնակցությամբ խախտումը «Բոսթոնի» պաշտպան Քեւան Միլերի նկատմամբ:
«Բոսթոն»-«Վաշինգթոն» (1:2) հանդիպման 2-րդ խաղակեսում Օվեչկինը ուժային հնարք է կատարել Միլերի նկատմամբ` վերջինիս սեղմելով վահանակին:
Այդ դրվագին հաջորդել է զանգվածային ծեծկռտուքը: Ռուս հոկեյիստին 5 րոպեով հեռացրել են խաղից, իսկ Միլերը այլեւս սահադաշտ չի վերադարձել: Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց: Նախնական տվյալներով, նա կողոսկրի կոտրվածք է ստացել:
Նշենք, որ 2 շաբաթ առաջ «Պիտսբուրգի» հետ խաղում Օվեչկինը նմանատիպ ուժային հնարքով նույնպես զանգվածային բախում էր հրահրել: