Իսպանիա. «Բարսելոնան» շարունակում է հաղթարշավը, Մեսին` դուբլի հեղինակ. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում «Բարսելոնան» հերթական ջախջախիչ հաղթանակը տարավ` արտագնա խաղում 4 անպատասխան գնդակ խփելով «Էյբարին»:
Կատալոնացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Լիոնել Մեսին: Եվս մեկ գոլ իր հաշվին գրանցեց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, որը իր գոլերի քանակը առաջնությունում հասցրեց 26-ի և լավագույն ռմբարկուների ցուցակում ընդամենը 1 գնդակ է զիջում «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 72 միավոր և շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը: 3-րդ տեղում «Ռեալն» է 60 միավոր, 2-րդը «Ատլետիկոն» է` 61 միավոր և մեկ խաղ պակաս:
[b]Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր
[/b]
«Էյբար»-«Բարսելոնա»` 0:4
Գոլերը` Մունիր, 8, Մեսի, 42, 76 (11մ.), Սուարես, 84