«Բորուսիայի» նախագահ. Շատ ցավալի է, որ Գյոտցեն «Բավարիայի» պահեստայինների թվում է
«Բավարիայի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/05/78859/]խաղից [/url](0:0) հետո Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն իր կարծիքն է հայտնել «Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտեցի վերաբերյալ, որը նախկինում հանդես էր գալիս իրենց թիմում:
«Գյոտցեին ես 11 տարի ճանաչել եմ: Ես տեսել եմ, թե ինչպես է նա խաղում մանկական թիմերում, ինչպես է անցել երիտասարդների պատրաստման մեր ամբողջ համակարգով:
Նա հիանալի տղա է: Ինձ պարզապես դուր է գալիս Գյոտցեն: Այդ իսկ պատճառով իմ համար ցավալի է, որ նա նստած է «Բավարիայի» պահեստայինների նստարանին», ասել է Վատցկեն:


