Իրաքում մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործի դրել. կա 35 զոհ, ավելի քան 30 վիրավոր
Իրաքի Բաբիլ նահանգում մահապարտ-ահաբեկիչը գործի է դրել պայթուցիկ սարքը, ինչի հետևանքով կա 35 զոհ, ևս 34 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են:
Այս մասին հայտնում է Риа Новости-ն` վկայակոչելով Alsumaria հեռուստաալիքը:
Ըստ նախնական տվյալների` մահապարտը գտնվել բեռնատարի ղեկին, իսկ պայթյունը տեղի է ունեցել Բաղդադից 100 կմ հեռավորության վրա: