Բաղդադում մահապարտ ահաբեկիչը մեքենա է պայթեցրել բենզալցակայանում. կա ավելի քան 100 զոհ
Իրաքի Հիլլա քաղաքում մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է ավտոմեքենայի մեջ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Պայթյունի հետևանքով ավելի քան 100 մարդ զոհվել:
Նշվում է, որ քաղաքը գտնվում է երկրի կենտրոնական մասում, մայրաքաղաք Բաղդադից 100 կիլոմետր դեպի հարավ:
Ըստ տեղի ոստիկանական աղբյուրների՝ զոհերի մեծ մասը խաղաղ բնակիչներ են:
Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է ունեցել բենզալցակայանում, որտեղ ավտոբուսների մեջ այդ պահին եղել են տուն վերադարձող իրանցի ուղտագնացներ:
Ահաբեկչական պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: