«Բարսելոնան» ցանկանում է Մեսիի հետ պայմանագիրը երկարաձգել
«Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է հաջորդ մրցաշրջանում նոր երկարաժամկետ պայմանագիր կնքել հարձակվող Լիոնել Մեսիի հետ:
28-ամյա արգենտինացու հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2018թ. ամառը:
«Բարսելոնան» ցանկանում է, որ Մեսին ակումբի հետ համագործակցությունը երկարաձգի մինչև 2022 թվականը և հանդես գա նոր մարզադաշտում, որը` ինչպես նախատեսվում է, շահագործման կհանձնվի 2021/2022 մրցաշրջանի ավարտը: