211652_close_icon

Էկվադորը նոր արտգործնախարար ունի՝ Գիլյաումե Լոնգ

views-count851 դիտում article-date 12:17 05-03-2016
Մարտի 3-ից Գիլյաումե Լոնգը փոխարինեց Էկվադորի արտաքին գործերի նախարար Ռիկարդո Պատինիոյին, ով այժմ զբաղեցնում է պաշտպանության նախարարի պաշտոնը, [url=http://www.newsecuador.ec/one_news.php?id=981]փոխանցում [/url]է «Հայ-Էկվադորական Բարեկամություն» հասարակական կազմակերպությունը: Այս նշանակումը հաստատվեց Էկվադորի Հանրապետության նախագահ Ռաֆայել Կոռեայի գործադիր հրամանագրով: Լոնգը մշակույթր նախկին նախարարն էր, ով թողեց իր պաշտոնը՝ 11 ամիս աշխատելով մշակութային մի օրենքի ճշգրտման շուրջ, որը 2009թ.-ից սպասում է Ազգային ժողովի քվեարկմանը: Նրա գործունեությունը կենտրոնացած է եղել նաև արվեստի խթանման, հանրակրթական ոլորտի, մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության զարգացման, սոցիալական հիշողության և մշակութային ժառանգության ստեղծման վրա: Ամբողջությամբ՝ սկզբանղբյուր [url=http://www.newsecuador.ec/one_news.php?id=981]կայքում[/url]:

Նմանատիպ նյութեր