211652_close_icon
views-count1029 դիտում article-date 13:02 05-03-2016

ԱՄՆ-ն զորավարժություններ է սկսել Արկտիկայում

Արկտիկայում զորավարժություններ են այսօրվանից սկսել ԱՄՆ զինվորականները, փոխանցում է Ria Novosti-ն: Դրանց ներգրավված են սուզանավեր, անօդաչուներ և այլ անհրաժեշտ տեխնիկա՝ մասնակցությամբ Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Նորվեգիայի ռազմածովային ուժերի: Շտաբը տեղակայվել է Պրադխո-բեյ բնակավայրից 322 կմ դեպի հյուսիս՝ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի սառցաբեկորների վրա: ԱՄՆ ՌԾՕՈՒ ներկայացուցիչ, կապիտան Դևիդ Քիրքը ավելի վաղ պնդել էր, որ ուսումնավարժանքները, որոնք կրելու են ICEX խորագիրը և 1960-ականներից մինչև այսօր 27-րդ անգամ են անցկացվում, ոչ մի առնչություն չունեն «ենթադրյալ հակառակորդ» հասկացության հետ: Վարժանքները կտևեն 5 շաբաթ:

Նմանատիպ նյութեր