ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Բրյուսելում հանդիպում կանցկացնի Դավութօղլուի հետ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարոտւղար Յենց Սթոլթենբերգը մարտի 7-ին Բրյուսելում հանդիպելու է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին: Այդ մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառակությունը, փոխանցում է Tass-ը:
Առայժմ դաշինքը պաշտոնապես չի բացահայտում հանդիպման թեման, սակայն, TASS-ի տեղեկություններով, խոսքը գնալու է միգրացիոն ճգնաժամի, ինչպես նաև Էգեյան ծովում միգրացիոն մոնիթորինգի մասին:
Մասնավորապես, շոշափվելու են Թուրքիայի ջրային տարածքներում ՆԱՏՕ-ի նավերի առկայությանն առնչվող հարցեր, ինչը մինչև հիմա թուրքական իշխանություններն արգելում են: