5001 դիտում
18:24 04-03-2016
Գյումրիի 13 անօթևան ընտանիքներից 12-ի բնակարանային խնդիրն արդեն լուծված է
Գյումրիի 13 անօթևան ընտանիքներից 12-ի բնակարանային խնդիրն արդեն լուծված է:
Այս մասին տեղեկացրեց «SOS Գյումրի» նախաձեռնության անդամ Արեն Մկրտչյանը` «Ազատություն» ռադիոկայանի եթերում, որտեղ հավաքվել էին SOS Գյումրի նախաձեռնության անդամներ, գյումրեցի անօթևան ընտանիքներ, որոնք 88-ի երկրաշարժից հետո զրկված են բնակարան ունենալուց: Ներկա էին Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը և Գյումրիից ընտրված պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, դերասան Կարգին Հայկոն, ով գործուն մասնակցություն ունի այս նախաձեռնությանը:
Ըստ այդմ` 5 փաստացի բնակարան և 4 խոստացված:
«Թե նախկինում ինչ են արել, մեզ բոլորովին չի հետաքրքրում, փաստ է, որ ինչ արվել է, քիչ է, շատ քիչ»,-հայտարարեց նախաձեռնության անդամ Հայկ Բարսեղյանը` հավելելով, որ դիմում են բոլորին, մի կողմ դնելով քաղաքական հայացքները:
Կարգին Հայկոն էլ հայտարարեց, որ Գյումրիի անօթևան ընտանիքներին օգնելու ծրագրի համար կարևոր է հայտնի մարդկանց մասնակցությունը, ինչը հնարավորություն կտա ավելի շատ մարդու տեղեկանալ, իմանալ խնդրի մասին: Իմ մասնակցությունը նրա համար է, որ ավելի հանրայնանա թեման, շատ մարդ տեղեկանա, որ նման բան կա, կարծում եմ, աշխատում է, և պետք է ավելի շատ մարդիկ ներգրավենք, հայտնի մարդիկ: Այո, հայազգի մեծ երգիչներ են միացել, ինչը լավ է»,-ասաց Հայկ Մարությանը` շնորհակալություն հայտնելով նման դրամահավաք կազմակերպելու համար, քանի որ «դրամահավաքը» անուն է, բայց իրականում երևույթ է:
Նա նշեց, որ եթե, ի տարբերություն նախկինի, Գյումրին քաղաք էր, ապա երկրաշարժից հետո` ոչ:
Քննարկման ընթացքում ներկա անօթևան ընտանիքի ներկայացուցիչ տիկին Իզաբելլան էլ ներկայացրեց այն պայմանները, որում ապրել են.
«27 տարի տնակում ապրելը շատ ահավոր բան է, որ մենք ապրինք, բայց ինչ էնենք, անօթևանի կարգավիճակ չունինք, դրա համար էլ բնակարան չստացանք… պռոստո շատ դժվար է տնակում ապրելը»,-հայտարարեց տիկին Իզաբելլան:
Այս մարտի 19-ին կլինի անվանի մարզական աստղերի մարզաշապիկների ու մարզակոշիկների աճուրդ, իսկ ամսի 20-ին` ևս մեկ դրամահավաք:
Նմանատիպ նյութեր
871 դիտում
20:45 26-11-2014
Եկեղեցու երիտասարդները կօժանդակեն Գյումրիի անօթևան ընտանիքներից մեկին
Այս բաժնից
793 դիտում
13:42 01-02-2025
ԶՊՄԿ-ն uպառնnւմ է գործադուլավորներին ուղարկել հարկադիր պարապուրդի
1087 դիտում
13:01 01-02-2025
ՀՀ ԱԱԾ-ն նոր մանրամասներ է ներկայացրել Հանրապետության հրապարակի աղմկահարույց տեսանյութից
1024 դիտում
10:45 01-02-2025
ՄԻՊ-ն արձագանքել է սոցցանցերում տարածում գտած աղմկահարույց տեսանյութին