Եկեղեցու երիտասարդները կօժանդակեն Գյումրիի անօթևան ընտանիքներից մեկին
                        Նոյեմբերի 27-ին Արարատյան հայրապետական թեմի  երիտասարդները,  երիտասարդաց միությունների համակարգող Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանի հետ կմեկնեն Շիրակի թեմ:
Այցի նպատակն է` հանդիպել «Մեկ բացիկ, մեկ բնակարան» բարեգործական ծրագրի կազմակերպիչներին և նրանց փոխանցել  Արարատյան Հայրապետական թեմում բացիկների վաճառքից ստացված գումարը:
«Մեկ բացիկ, մեկ բնակարան» ծրագիրով Շիրակի թեմի երիտասարդները երկրաշարժի հետևանքով Գյումրիում անօթևան մնացած մեկ ընտանիքի համար բնակարան են գնում: 
Գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ  ԱՀԹ երիտասարդներն ու ծխական համայնքները այս տարի կրկին միացել են նախաձեռնությանը, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

