88821 դիտում
19:24 14-10-2020
«Գեղա՛մ, ընտանիք, երեխա ունես, ո՞նց թե հայրենիքը վեր է ամեն ինչից». Հարազատները հիշում են կապիտան Գեղամի խոսքերը ու նոր են հասկանում, որ ոչինչ չէր շփոթում. Aravot.am
[url=https://www.aravot.am/2020/10/14/1143351/?fbclid=IwAR3v8wsXLpH4qe1MKmvGprkJWx-gsw-VDOnhMF6xlvPpTy4TjvwTN2NDlJ0]Aravot.am[/url]-ը գրում է. Կապիտան Գեղամի հերոսական պատմությունների մասին Արմավիրի մարզի Նոր Ամասիա գյուղում բոլորը գիտեն:
Ապրիլյան պատերազմին Գեղամի մասին հաղորդումներով, ռեպորտաժներով հիանում ու ոգեւորվում էինք, փրկել էր մարտական ընկերների կյանքը ու օրինակ դարձել շատ երիտասարդների համար: Երբ սեպտեմբերի 27-ին սկսեց Արցախի դեմ պատերազմը, արդեն 9 տարի հայրենիքին ծառայող Գեղամ Մեսրոպյանը շտապեց առաջնագիծ:
Այդ որոշումը քննարկման չէր ենթարկվում: «Նա գիտեր՝ ուր էր գնում ու գիտեր՝ ինչ է լինելու: Վերջին անգամ զանգել էր իր կնոջը, ցանկություն էր առաջացել ընտանիքի բոլոր անդամների հետ խոսել, որ երբեւէ նման ցանկություն չէր ունենում, միայն կնոջ հետ էր սովորաբար խոսում ու ասելիքը փոխանցում նրա միջոցով:
Վերջին անգամ մի քանի օր առաջ է զանգել, ուրախ է եղել, տրամադրությունը՝ տեղը»,- [url=https://www.aravot.am/2020/10/14/1143351/?fbclid=IwAR3v8wsXLpH4qe1MKmvGprkJWx-gsw-VDOnhMF6xlvPpTy4TjvwTN2NDlJ0]Aravot.am[/url]-ի հետ զրույցում պատմեց Գեղամի հարազատներից Անգելինա Ենգիբարյանը:
Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2020/10/14/1143351/?fbclid=IwAR3v8wsXLpH4qe1MKmvGprkJWx-gsw-VDOnhMF6xlvPpTy4TjvwTN2NDlJ0]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
5191 դիտում
23:32 15-04-2016
Լեոնարդոն ոչինչ չէր հորինում և ոչինչ հիշողությամբ չէր նկարում
Այս բաժնից
982 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
961 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
895 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր