Պուտինը անվտանգության խորհրդի նիստ է գումարում
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը օպերատիվ նիստ է անցկացնելու երկրի անվտանգության խորհրդի մշտական անդամների մասնակցությամբ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Ria Novosti-ն:
Բացի այդ, Պուտինը այսօր հեռախոսային կոնֆերանս է անցկացնելու Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ սիրիական հակամարտության հարցով, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էր Քեմերոնը:
Պեսկովը նշել է, որ նիստի օրակարգի մասին ավելի ուշ կհայտնի: