Եվրամիությունը ներգաղթյալների հարցով արտակարգ նիստ է գումարում
Սեպտեմբերի 14-ին Լյուքսեմբուրգում ԵՄ խորհուրդն արտակարգ նիստ կանցկացվի՝ ներգաղթային իրավիճակի հետ կապված: Նախօրեին նման կոչով հանդես են եկել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի իշխանությւունները՝ պահանջելով հավաքել ԵՄ անամ պետությունների բոլոր ԱԳ և Արդարադատության նախարարներին:
Լյուքսեմբուրգում ներգաղթյալների՝ արդեն վերահսկողությունից դուրս եկած իրավիճակն անվանել են աննախադեպ: Խորհուրդը վերլուծության է ենթարկելու իրադրությունը և քննարկելու է հետագա քայլերը, հաղորդում է Interfax-ը:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի ամսից մինչև հուլիս ամիսը Եվրոպա է ժամանել մոտ 340 հազար ներգաղթյալ: 2014 թվականին այդ թիվը գրեթե 3 անգամ քիչ է եղել: Գերմանիայն այս տարի ընունել է շուրջ 800 հազար գաղթականների, ինչը 4 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: