1058 դիտում
13:35 04-03-2016
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն տեղեկացնում է կրկնակի փորձաքննությունների նոր պայմանների մասին
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն տեղեկացնում է, որ Բյուրոյի կողմից հաստատված նոր կարգավորումների շրջանակներում թարմացվել են Բյուրոյի և Բյուրոյի հետ համագործակցող փորձագիտական կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունները:
Արդյունքում համապատասխանաբար կրճատվել են կրկնակի փորձաքննությունների ժամկետները և մի շարք դեպքերում նվազեցվել կրկնակի փորձաքննության վճարները: Էապես բարելավվել են նաև փոքր վնասների համար կրկնակի փորձաքննությունների գործընթացը. այսուհետ ինքնուրույն գրանցվող պատահարներով (մինչև 50.000 դրամ գույքային պահանջներով պատահարներ) կրկնակի փորձաքննության վճարը կկազմի 5.000 դրամ, իսկ փորձաքննությունը կիրականացվի առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Կրկնակի փորձաքննությունների իրականացման նոր կարգին ու ժամկետներին կարող եք ծանոթանալ [url=http://paap.am/index.php?al=krknaki_porc]այստեղ[/url]:
Հիշեցնում ենք նաև, որ`
1. այսօրվանից՝ մարտի 4-ից, գործողության մեջ է մտել ԱՊՊԱ ոլորտում մինչև 50.000 դրամի գույքային պահանջներ առաջացնող ճանապարհատրանսպորտային պատահարների մասնակից վարորդների կողմից ինքնուրույն գրանցման գործընթացը,
2.կրկնակի փորձաքննության գործընթացը նպատակ ունի ապահովել ԱՊՊԱ ոլորտում տուժողների շահերի պաշտպանությունը և նախատեսված է այն դեպքերի համար, երբ տուժողներն ունեն անհամաձայնություն պատահարում իրենց մեղավորության և (կամ) պատահարի արդյունքում իրենց պատճառված վնասների չափի վերաբերյալ ապահովագրական ընկերության կողմից ծանուցված՝ փորձագետի կողմից տրված փորձաքննության արդյունքների հետ:
Նմանատիպ նյութեր
13841 դիտում
10:26 25-07-2017
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հիշեցնում է
3495 դիտում
11:29 09-02-2018
Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն հիշեցնում է
1129 դիտում
21:52 30-12-2024
Փորձաքննությունների ազգային բյուրոն ամփոփում է 2024 թվականին կատարված աշխատանքները
Այս բաժնից
730 դիտում
15:44 14-01-2025
Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի
817 դիտում
15:29 14-01-2025
Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
2134 դիտում
14:57 14-01-2025
Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա