211652_close_icon
views-count10218 դիտում article-date 23:26 03-03-2016

Ավտովթար Վայոց Ձորի մարզում. 27-ամյա վարորդը Niva-ով բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել. վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող է

Այսօր` մարտի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 27-ամյա Սամվել Հայրապետյանը Գետափ-Մարտուի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում` դեպի Գետափ գյուղ ընթանալիս, իր վարած ВАЗ 2121 մակնիշի 87 MO 777 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե արգելապատնեշին ու կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Հայրապետյանն ու ուղևոր, Գետափ գյուղի բնակիչ, 24-ամյա Վան Սարդարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Վ. Սարդարյանը պայմանագրային զինծառայող է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր