Սիրիայի ողջ տարածքը անհայտ պատճառով հոսանքազրկվել է
Դեռևս անհայտ պատճառով Սիրիայի ողջ տարածքը հոսանքազրկվել է: Այս մասին հայտնում է SANA լրատվական գործակալությունը` վկայակոչելով Սիրիայի էներգետիկայի նախարարության աղբյուրները։
Աղբյուրի պնդմամբ` էներգամատակարարման խնդիրների պատճառով համակարգերի աշխատանքում խնդիրներ են գրանցվել երկրի տարբեր մասերում։
Մասնագետները պարզում են հոսանքազրկման պատճառները։