Ճապոնիայի Կյուսու կղզում մոլեգնում է «Ֆանֆոն» փոթորիկը, որի անվանումը թարգմանաբար նշանակում է «գազան»:
Փոթորկի հետևանքով 22 հազար տուն հոսանքազրկվել է:
Այս պահին հայտնի է մեկ վիրավորի մասին, ևս մեկը համարվում է անհետ կորած:
Ուժգին քամին կաթվածահար է արել Ճապոնիայի տրանսպորտային համակարգի աշխատանքը, չեղյալ են հայտարարվել բազմաթիվ ավիաչվերթներ: