211652_close_icon

Փրկարարները բացել են բնակարանի դուռը

views-count1076 դիտում article-date 21:45 03-03-2016
Մարտի 3-ին, ժամը 16.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաբայան փողոցի թիվ 34 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Մարտի 3-ին, ժամը 15.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սվաճյան փողոցի թիվ 36 շենքի բնակարաններից մեկի ներսում գտնվող հոգեկան խնդիրներ ունեցող բնակիչը (տղան) չի բացում բնակարանի դուռը. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Մարտի 3-ին, ժամը 15.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճեմյան փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի ննջասենյակի դուռը փակվել է, ներսում երեք տարեկան երեխա կա. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են տան դուռը: *** Մարտի 3-ին, ժամը 15.33-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Ծաղկունյանց փողոցի տներից մեկի դուռը փակվել է, երեխան մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են տան դուռը: *** Մարտի 3-ին, ժամը 13.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 4/1 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: ***

Նմանատիպ նյութեր