211652_close_icon
views-count1269 դիտում article-date 18:27 03-03-2016

Ավստրիայում ՀՀ դեսպանությունը մասնակցեց Վիեննայում կազմակերպվող ամենամյա «Օղու փառատոնին»

Մարտի 2-ին Ավստրիայում ՀՀ դեսպանությունը մասնակցեց Վիեննայում կազմակերպվող ամենամյա «Օղու փառատոնին»: Հայաստանից բացի իրենց երկրներում արտադրված օղիներն էին ներկայացրել ՌԴ-ը, Ավստրիան, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թաջիկստանը, Թուրքմենստանը, Մոլդովան, Մոնղոլիան, Լեհաստանը, Սլովակիան և Սլովենիան: Հայկական ոգելից խմիչքների արտադրությունը ներկայացված էր մրգային օղիների շուկայում առաջատարներ համարվող ABRI, Armenian Wine և Artsakh ապրանքանիշների տակ արտադրվող զանազան ապրանքատեսակներով: Փառատոնին հրավիրված էին մեծ թվով ավստրիացի հասարակական ու քաղաքական գործիչներ, Վիեննայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և աշխատակիցներ: Հայկական արտադրության մրգային օղիներն արժանացան լավագույն գնահատանքի և դեսպանությունը ավստրիական կողմի հետ պայմանավորվածություն ձեռք բերեց առաջիկայում կայանալիք հայ-ավստրիական բիզնես համաժողովին հայ արտադրողների հետ հանդիպում կազմակերպելու և գործակցության հնարավորությունները քննարկելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր