211652_close_icon
views-count1293 դիտում article-date 13:18 03-03-2016

Իրանի խորհրդարանի պատգամավորների միայն 40%-ն է աջակցում նախագահին. փորձագետ

Իրանի նորընտիր խորհրդարանի անդամների միայն 40 տոկոսն է աջակցուն երկրի նախագահ Հասան Ռուհանիին, կարծիք է հայտնել տնտեսական հարցերով փորձագետ Աբդոլհամջիթ Շեյխին, հաղորդում է Ria Novosti-ն: Նրա խոսքով՝ այժմ Ռուհանիի քաղաքական ու տնտեսական ծրագրերը կանցնեն օրենսդիր մարմնով ավելի հեշտ, քան նախկինում էր: Իրանի նախագահը նախկինում շատ մեծ դժվարությամբ է իրագործել իր ծրագրերը: Բացի այդ, խորհրդարանըն մի քանի անգամ իմպիչմենթ էր հայտնել Ռուհանիի կողմից նշանակված մի քանի նախարարների: Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Իրանում անցկացվել են խորհրդարանական ընտրություններ, որում Թեհրանում հաղթել են բարոփխիչները: Մյուս շրջաններում ձաների մեծ մասը ստացել են պահպանողականները:

Նմանատիպ նյութեր