Լիտվայի թյուներները ներկայացրել են ավելի քան տարօրինակ BMW X6-ը. ֆոտոշարք
Լիտվայում գորոծող AG Excalibur թյունինգային ընկերությունը տարբերվում է տարօրինակ ոճով և գեղեցկության սեփական սկզբունքներով: Այդ մասին կրկին անգամ վկայում է ընկերության վարպետների հերթական աշխատանքը` BMW X6 AG Alligator-ը:
Որոշ լրագրողներ ընկերության վերջին գլուխգործոցը «անհաջող պլաստիկ վիրահատություն» են անվանել: Չնայած այդ հանգամանքին, AG Excalibur թյունինգային ընկերության աշխատանքները հաճախ գտնվում են ավտոսիրահարների և օրիգինալ ստեղծագործությունների երկրպագուների ուշադրության կենտրոնում:
Թյունինգի արդյունքում ամենագնացի երկարությունը ավելացել է 20 սմ-ով, իսկ լայնությունը` 10-ով:
Թյունինգային ընկերության վարպետները համոզված են, որ կոկորդիլոսի կաշվից հարդարված սրահով և 26 դյույմանոց անվասկավառակներով BMW X6 AG Alligator-ի գնորդը շուտով կհայտնվի, իսկ ամենագնացի արժեքը կազմում է 100 հազար դոլար:
Ներկայացնում ենք լուսանկարները: