slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Լեհաստանում ՀՀ դեսպան Ղազարյանը մասնակցեց Վոլոմինի տնտեսական համաժողովին
211652_close_icon

Լեհաստանում ՀՀ դեսպան Ղազարյանը մասնակցեց Վոլոմինի տնտեսական համաժողովին

views-count1004 դիտում article-date 19:50 02-03-2016
Փետրվարի 29-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը մասնակցեց Վոլոմին քաղաքում տեղի ունեցած տարածաշրջանային տնտեսական համաժողովին: Համաժողովին մասնակցում էին Վոլոմինի տարածաշրջանի ղեկավար Կաժիմիեժ Ռակովսկին, տարածաշրջանի տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ գործարարներ: Համաժողովի օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերություններին, ինչպես նաև Հայաստանում գործարարության և տնտեսության զարգացման հեռանկարներին: Թեմայի շրջանակներում զեկույցով հանդես եկավ հայ-լեհական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մաչեյ Բոհոսևիչը: Նա ընդհանուր տեղեկություններ ներկայացրեց Հայաստանի և մասնավորապես հայ-լեհական տնտեսական հարաբերությունների մասին: Դեսպան Ղազարյանն իր ելույթում ներկայացրեց Հայաստանում ներդրումային հնարավորությունները: Էդգար Ղազարյանը լեհ գործարարներին ներկայացրեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից, ինչպես նաև Իրանի նկատմամբ միջազգային տնտեսական պատժամիջոցների վերացումից հետո Հայաստանում ներդրումներ իրականացնելու և տարածաշրջանային շուկաներում նոր դիրք զբաղեցնելու հեռանկարները: Դեսպանը նաև պատրաստակամություն հայտնեց աջակցություն ցուցաբերել Հայաստանի հետ կապված բոլոր տնտեսական նախաձեռնություններին և ծրագրերին:

Նմանատիպ նյութեր